Posted in Հորինուկ

Հորինուկ «Օգնող Դդումիկ» մասին

Կար մի  փոքրիկ Դդումիկ։ Նա ապրում էր անտառում։ Բայց  մի  անգամ  այդ  անտառ  եկան  մարդիկ,  նրանք  որոշեցին

այդտեղ  ապրել։ Բայց  Դդումիկին  այդքան էլ դուր չէր եկել, որ  մարդիկ  էին  մնացել անտառում։ Նրանցից մեկը որոշեց Դդմիկին  ուտել։ Եկեք  գնանք  տուն և  Դդումիկին վերցնեք,   որ  նրա սերմերին ցանենք։ Նրանք  ասեցին, այո։

Մարդկանցից մեկը ասեց, որ   նրա սերմերը ցանենք,  ո՞վ է նայելու, երբ  է   աճել  Դդումը։  Մենք բոլորս,  բայց  ամեն մեկը

պետք է    սերմ ունենա  և ամեն մեկը մի օր  նրան կջրի։  Նրանք  այդպես  արեցին։    Դդումիկը ասաց, որ   ինքը  կօգնի։ Continue reading “Հորինուկ «Օգնող Դդումիկ» մասին”

Posted in Ավելուկով աղցան

Ավելուկով աղցան

Ավելուկով աղցան մեզ անհրաժեշտ է՝ ավելուկ, սոխ, կարմիր պղպեղ, տոմատ, աղ և ընկույզ։Սկզբում մենք պետք է կտրատենք սոխը և տապակենք։ Ավելացնում ենք աղ, կարմիր պղպեղ, տոմատ, ապա նախապես եփած ավելուկը։ մատուցելիս ավելացնում ենք ընկույզ։ Բարի ախորժակ

Posted in Հայկական ազգային խոհանոց

Հայկական ազգային խոհանոց

Հայկական ազգային խոհանոցը եզակի է իր ուտեստներով և համեղ աղանդերով:Քանի որ Հայաստանը աշխարհի  ամենահին երկրներից մեկն է, այն ունի շատ հարուստ ու բազմատեսակ խոհանոց։ Հայկական խոհանոցը սկսեց ձևավորվել շուրջ 2000 տարի առաջ, և սերունդից սերունդ փոխանցելով միայն յուրահատուկ և գաղտնի բաղադրատոմսեր, այն կարողացավ պահպանել աներևակայելի համեղ հայկական ազգային ուտեստները։ Ազգային խոհանոցում հատուկ տեղ ունեն և մսային ուտեստները ՝ տոլմա, խորովուներ, և խոտաբույսերով ու բանջարեղեններով ուտեստները՝ ավելուկով ապուր, եղինջով ապուր։Հատկապես հետաքրքիր ու տարբերվող են  ազգային տոների ժամանակ պատրաստվող ուտեստները։

Posted in Ուտեստներ

Բարեկենդանի ուտեստներ՝Աղանդեր

Մեղրով պյորեկ

Մեղրով պյորեկը Զեյթունցիներին հատուկ քաղցրեղեն, պատրաստված՝ հատկապես յայլաներում, ուր առատ է եղել անարատ յուղը։ Սարերից հավաքել են ընկույզը, մանրացրել ու խառնել մեղրի հետ. սաճի վրա թխել են լավաշը. լավաշի մեջ լցոնել միջուկը, ապա տապակել յուղով։ Հիշեցնում է փախլավայի համը։ Continue reading “Բարեկենդանի ուտեստներ՝Աղանդեր”

Posted in Բնագիտական փորձեր

Ճանբարի երրորդ օրը

 

 

Այսօր դասարանում մենք կատարել ենք բնագիտական փորձեր։ Մեզ անհրաժեշտ է լուցկի, ապակյա բաժակ, մոմ, մագնիս, կտոր կամ թաշկինակ։

Առաջին փորձի համար պետք է բաժակ, կտոր և ռեզին։  երկու անգամ ծալում ենք թաց կտորը և ապակե բաժակի վրա ենք դնում, ռեզինով ամրացնում։ Հետո փոս ենք անում թաշկինակի վրա և բերում ենք տարա։ Բաժակը շուռ ենք տալիս և հարվածում ենք ուժեղ։ Continue reading “Ճանբարի երրորդ օրը”

Posted in օրվա ամփոփում

Օրվա ամփոփում

Այսօր շատ հետաքրքիր օր ենք անցկացրել դպրոցում։ Մենք  վերհիեցինք ինչպե՞ս  աշխատել  քարտեզով։ Ես իմացա, որ Էջմիածնից Աշտարակ 23 րոպե է։

Մենք խաղացինք  ազգային խաղ  ընկույզով  ։

Մենք նաև անգլերենի դաս ենք ունեցել։ Սովորել ենք նկարագրել մեր շրջապատը։

Posted in Անհատական նախագիծ, Ուսումնական նախագծեր

Իմ անհատական նախագիծը՝ Ազգային խոհանոց

Նպատակը՝ ծանոթանալ  ազգային  ուտեստներին

Մասնակիցներ՝   Ուրախ արևներ ջոկատի Մարիամ  և ընտանիք։

Ժամկետը՝ Հունվարի 10  միչև  հունվարի  31։

Խնդիրներ կամ պայմաններ՝  ծանոթանալ  ազգային ուտեստներին։  Ներկայացնել  հատուկ տոնական ազգային ուտեստներ։  Պատրաստել տեսանյութ «Ազգային խոհանոցը մեր տանը» կամ «Իմ սիրելի ազգային ուտեստը»  թեմայով։

Նկարագրությունը՝ ես և մայրիկս  պատրաստել ենք ազգային ուտեստներ։

Ամփոփում՝

Հայկական ազգային խոհանոցի մասին

Բարեկենդանի ուտեստներ՝ Աղանդեր

Մայրիկիս հետ պատրաստում ենք ավելուկով աղցան