Posted in 3- դասարան, Մայրենի

Ի՞նչ կլիներ, եթե շունն ու կատուն հաշտվեին

Կատուն և շունը նեղացան իրարից և չէին խոսում միմյանց հետ։ Մի   քանի  օր հետո  կատուն  շնից  ներողություն  խնդրեց․

-Քեռի  Քուչի,  ներողություն  ես   ախր  ուզում էի  մուշտակ կարեի ինձ  համար  և մորթի չունեի։ Ես պետք է ձեզնից խնդրեի։

Շունը  ներեց  կատվին և նույնպես ներողություն խնդրեց։   Կատուն    կարեց շան գդակը և նրանք ընկերացան։

Posted in Ընթերցարան, Մայրենի

Մանուկն ու ջուրը

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Posted in Մայրենի

Քառյակ

Ե՛տ եկե՜ք…Գարնան վարար գետ եկե՛քԱնցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

 

Հին աշխարհքը ամեն օրՀազար մարդ է մտնում նոր,Հազար տարվան փորձն ու գործԸսկսում է ամեն օր։

 

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,Նենգ ու դավ եմ տեսել ես,Տարել, ներել ու սիրել,-Վատը` լավ եմ տեսել ես։

 

Ո՜նց է ժպտում իմ հոգինՉարին, բարուն,― ամենքին.Լույս է տալիս ողջ կյանքիսՈւ էն ճամփիս անմեկին։

 

Լինե՜ր հեռու մի անկյուն,Լինե՜ր մանկան արդար քուն,Երազի մեջ երջանիկ,Հաշտ ու խաղաղ մարդկություն

Posted in Ընթերցարան, Մայրենի

Ամենից լավ քույրիկը

Ես  ունեմ  մի  քույրիկ։  Նա այնքան  չարաճճի է,  որ  ինձ  դուր չի գալիս։ Բայց մի օր ես որոշեցի  գնալ և ուրիշ  քույրիկ գտնել։ Ես   գնա՜ցի, գնա՜ցի  լիքը  քույրիկներ գտա։ Ես ուզում եմ  ուրիշ  քույրիկ ունենալ,  բայց երբ ես ուրիշ քույրիկ գտա, սկսեցի կարոտել իմ քույրիկին։ Հիշեցի մեր տունը, թե ինչպես էինք իրար հետ խաղում։ Ես շատ կարոտեցի և վերադարձա իմ քրոջ մոտ։

Posted in Ընթերցարան, Մայրենի

Կույրերի կարծիքը 02․ 02․ 2022

Հարցեր և առաջադրանքներ

 

1. Առակը համառոտ պատմի՛ր:

Երեք-չորս  հոգով   մեկ անգամ  կույրերը  փղին  դեմ ընկան։ Առաջինը  դիպչեց  մարմնին և նա մտածեց,  որ   ահեղ  է։  Մյուսը   գոռաց․ «Այդտեղ  պատ է»։  Մյուսը  շոշափում է ոտքը    ինչ  պատ  կլինի․  այդ  կոչճղ է կարծեմ։ Երրորդը  շոշափում էր  կնճինթը   և մտածում է, որ  օձ   է ։  Միչև  այդ   չորրորդը   շոշափեց  փղի պոչը և մտածեց,  որ  դա թոկ  է, թոկ։  Հիմա նրանք  կռվում են , թե  ով է  ճիշտ։ Continue reading “Կույրերի կարծիքը 02․ 02․ 2022”

Posted in Մայրենի

Հ․ Սահյան «Եղևնի»

Անտառից եկած կանաչ եղևնին,

Հիշում է կանաչ իր ընկերներին,

Արահետներն է հիշում ձյունի տակ,

Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:

Երկինքն է հիշում իր գլխի վերև,

Եվ իր մայր անտառն ասեղնատերև,

Հովերն է հիշում նա գարնանային,

Որ իրեն այնպես օրորում էին: Continue reading “Հ․ Սահյան «Եղևնի»”

Posted in Մայրենի

Ամանորը հին Հայաստանում

Բոլոռր ժողովուրդները յուրովի են նշում Ամանորը, յուրահատուկ ավանդույթներով ու սովորություններով: Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին՝ Արեգ ամսին մարտի 21-ի գիշերահավասարի։

Posted in Մայրենի

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում:Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում: Continue reading “Կանաչ եղևնին”