Posted in Ուսումնկան ճամփորդություն

Ուսումնական ճամփորդություն

Այսօր մենք դասընկերներով գնացել էինք Ջրվեժի անտառապուրակ։ Այնտեղ շատ ձյուն կար, շատ գեղեցիկ էր և զվարճալի։ Մենք այնտեղ խաղացինք ձնագնդի, ընկերներիցս մի քանիսը դահուկ քշեցին։ Ես սահեցի սահնակով, ինձ շատ դուր եկավ։ Մենք նաև թեյ խմեցինք և տաքացանք։ Այնքան ուրախ օր ունեցանք, որ ցուրտը չէինք զգում։ Մենք ուրախ վերադարձանք դպրոց։