Posted in Բանավոր մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա

31.01-04.02.2022

Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ խմբի սովորողներ, առաջարկում եմ խաղալ տրամաբանական խաղեր, լուծել ռեբուսներ և խնդիրներ։

Օգնի՛ր անցնել լաբիրինթը։

  1.  Նարեն կարողանում է գրել միայն 1, 2, 3 թվանշանները: Նա տասից մինչև երեսունը քանի՞ թիվ կարող է գրել:
  2. Զամբյուղում խնձորների քանակը 10-ից քիչ էր: Երբ Գուրգենը կերավ խնձորներից մեկը, Անին մնացած խնձորներն առանց կտրատելու, հավասարապես դասավորեց երկու ափսեներում: Հետո եկավ Գայանեն և խնձորներն առանց կտրատելու, հավասարապես վերադասավորեց երեք ափսեներում: Սկզբում քանի՞ խնձոր կար զամբյուղում: