Posted in 3- դասարան, Ուսումնական գարուն

Գարունն իմ աչքերով

Գարունը տարվա ամենականաչ եղանակն է։ Ես շատ եմ սիրում գարունը, գարնանը ծաղիկները ծաղկում են, ծառերը բողբոջում, իսկ խոտը կանաչում։ Գարնան ավետաբեր թռչունը ՝ արագիլը, վերադարձել է մեր բակ։ Առավոտյան լսում ենք նրա ձայնը։ Գարնանը ամեն օր ավելի տաք է լինում։ Բայց այս տարի գարունը մի տեսակ ուշանում է, դեռ այդքան տաք չէ։

Գարնունը սիրում եմ, որովհետև գարնանը նշում  ենք Սուրբ Զատիկը և մայրիկների տոնը։