Posted in 3- դասարան, Ես և շրջակա աշխարհ

Տյառնընդառաջի

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Բբազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։ Տյառնընդառաջի տոնը  տիրոջն ընդառաջ գալու հրավեր է։ Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար Աստծուն նվիրաբերելու։ Այնտեղ Սիմեոն անունով մի բարեպաշտ ծերունի ընդառաջ է գալիս Հիսուսին։ Այստեղից էլ տոնի անունը։ Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: Ժողովրդական ավանդության համաձայն վառում են խարույկ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով