Posted in 3- դասարան, Ես և շրջակա աշխարհ

Արտաքին օրգաններ․ տեսողություն

Մարդը իրեն շրջապատող աշխարհի մասին տեղեկատվություն է ստանում զգայարաններ միջոցով։ Դրանք են ՝ տեսողություն (աչքեր), լսողություն (ականջներ), համ (լեզու), հոտ (քիթ) , շոշափելիք (մաշկ)։

Ծայրամասային օրգանները ընկալում են գրգիռը որոշակի հեռավորության  վրայից, օրինակ՝ տեսողության, լսողության, հոտառության օրգանները։ Կան  օրգաններ, որ  ընկալում  են գրգիռը  միայն շփման միջոցով, օրինակ՝ համի և  հպման ժամանակ։  Որոշ զգայարաններ կարող են ինչ-որ չափով լրացնել մյուսներին։ Զարգացած հոտի և շոշափելիքը որոշ չափով կարող են փոխհատուցել թույլ զարգացած տեսողությանն ուլսողությանը։