Ղափաման Հայկական աղգային կերակուր է։ Այն առավել հաճախհ պատրաստել են Սուրբ Զատիկին և Ամանորին։ Ղափամա պատրաստելու համար պետք է դդումը կտրել և կափարիչը առանձնացնել, ապա հեռացնել կորիզները։ Դդումը պատում են մեղրով, այնուհետև մեջը լցնում են խաշած բրինձ, չրեր, չամիչ, յուղ և համեմունքներ։ Ղափաման եփում են թոնիրում կամ փռի մեջ։ Ղափաման նաև պատրաստում են գառի մսով։