Posted in Մայրենի

Փեսացու մուկը

Մուկն ուզում էր ամուսնանալ։ Նրան ասում են, որ ամենահզորը արեգակն է։ Մուկը զարդարվում է և գնում արևի մոտ։   Բարև   հզոր  արև։    Դու   կտաս քո  դստրիկին, որ   ինձ   հարսիկ  անեմ։    Ես   եմ   հզոր,   ոչ   նայիր   ամպն է  հզոր   մուկիկ։     Բարև    հզոր   ամպ։   Դու կտաս  քո  դստրին,  որ  ինձ   տանեմ  հարսիկ  անեմ։     Ես   եմ   հզոր,  տես   այն  քամին  հզոր  է, որ  բարկացած   է,   էլ   խիղճ  չունի    և  ուր  ուզի   ինձ  կտանի։ Նա   ինձ   կանի  փաթիլ-փաթիլ։   Բարև  հզոր   քամի։   Քամի   դու   ամպին  կանես    փաթիլ-փաթիլ  և  կքամես կաթիլ-կաթիլ։     Դու   կտաս  քո    դուստրին, ինձ հարսիկ  անեմ։    Ես   եմ   հզոր չէ,  չէ  դու  խաբվել ես, գոմեշն է հզոր։ Մուկը գնում է գոմեշի մոտ։ Բարև հզոր գոմեշ, քո դստրիկին կտաս ինձ հարսիկ։ Գոմեշը ասում է, ես հզոր չեմ, գութանն է հզոր։ Մուկը գնում է գութանի մոտ։ Բարև հզոր գութան, քո դստրիկին կտաս ինձ հարսիկ։ Ես եմ հզոր, ոչ արմատն է հզոր։ Մուկը գնում է արմատի մոտ։ Արմատ, արմատ դու հզոր ես, քո դստրիկին կտաս տանեմ հարսիկ անեմ։ Ես հզոր չեմ, այ ձեր ցեղն է հզոր։ Մուկը գնում է մկնուհու մոտ։ Նանի ջան, քո շեկիկ մազիկ դստրիկին կտաս անեմ ինձ հարսիկ։ Մկնուհին համաձայնվում է, դառնում են զոքանչ և փեսա։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով