Posted in Մայրենի

Հով․Թումանյան « Թռչունի մտածմուքը»

 

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,

Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

 

 

 

 

1.      Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

Առատ- մեծ քանակությամբ, շատ,

Անփույթ -անուշադրությամբ կատարված,

Կեղևը- պտղի՝ հատիկի արտաքին մաշկը՝ ծածկույթը, կլեպ,

հարդից- տղի՝ հատիկի արտաքին մաշկը՝ ծածկույթը, կլեպ:

 

2․ Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Պատմի՛ր:

Մի թռչուն փոքրիկ  տնակի մեջ է ապրում։    Թռչունը  մի օր աչքերը բացում է  և տեսնում, որ  փոքրիկ  տնակի մեջ է հարդից է պատրաստած, հետո տերևից է շինված։ Մի անգամ էլ նա կարողանում է թռչել ամեն տեղ, բայց էլ չի հասկանում, թե աշխարհն ինչից է։

 

3․Նշի՛ր  քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ  առատ ու անփույթ, աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ, կեղևը` կապույտ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով