Posted in ԱՄԱՆՈՐՅԱ ՀԵՔԻԱԹ

ԵՐԱԶՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Ընդհանրապես, եթե մի բան ցականում ես կատարվում է․․․

Հեքիաթի հերոսը մի օր գնում է հյուսիս, որ հանդիպի Ձմեռ պապիկին և Ձյունանուշին։ Ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Ձյան միջով քայլելը այդքան էլ հեշտ չէր, մանավանդ երբ ընկնում ես ձյան մեջ։ Նա քայլում է շատ , թե քիչ մեկ էլ տեսնում է մի սև բան։ Մտածում է, որ քար է, բայց պարզվում է եղևնիների պուրակ է։ Շարունակում է քայլել դեպի հյուսիս, շուրջբոլորը սպիտակ էր։ Մեկ էլ նկատեց , որ սպիտակ գնդիկներ են շարժվում։ Սպիտակ արջեր էին, հերոսը վախեցավ և արագ փախչեց։ Նա տեսավ ձնեմարդ, այն էլ մի քանի։ Նրանք նման նման չէին սովորական ձնեմարդու, որոնց բակում ենք պատրաստում։ Նա գիշերը քնում է նրանց մոտ։ Հաջորդ օրը ես հասա մի տնակի։ Դուռը բացեց մի տղա, հետո հերոսը տեսավ  մի աղջկա։ Այնտեղ նաև տատիկ կար։ Տղան կանչեց Ձմեռ պապին, նա ամբողջովին սպիտակ էր։ Հանկարծ հերոսն արթնացավ, դա երազ էր։