Posted in Ընթերցարան

Հեքիաթ բախտը բերելու մասին

Մի անտառ կար: Այդ անտառում իրար կողքի երկու ծառեր էին  աճում` ջահե՜լ, սիրո՜ւն: Երեկոները նրանք բախտի մասին էին փսփսում:
-Ես որ մեծանամ, բարձր ու մեծ ծառ եմ դառնալու,- ասում էր նրանցից մեկը,- թռչունները կապրեն իմ ճյուղերի մեջ: Բոլորը կհանգստանան իմ ստվերի տակ: Արևի շողերին և առավոտվա հովիկին առաջինը ես կդիմավորեմ: Մի քանի տարի հետո իմ տակ աճած ծառիկները կշրջապատեն ինձ: Նրանք փոքրիկ ու հրաշալի ծառեր կդառնան:
-Չէ~,_ասում է մյուսը,- աճել-մեծանալը  էնքան էլ լավ բան չի: Ձմռանը ցուրտն է ծեծում, ամռանն արևն է վառում: Continue reading “Հեքիաթ բախտը բերելու մասին”

Posted in Ուսումնկան ճամփորդություն

Կ․ Ստանիսլավսկու անվան թատրոնում

Այսօր  մենք  գնացել  էինք  Կ․  Ստանիսլավսկու  անվան  թատրոն։ Մենք  դիտեցինք  «Մաուգլի»  ներկայացումը։  Ինձ  շատ-շատ  դուր  եկավ  ներկայացումը, այնքան  հետաքրքիր  ներկայացում էր։ Հիմա  ես  կպատմեմ  ինձ դուր եկած հատվածը,   երբ, որ  կապիկները  Մաուգլիին  ստիպում էին պարել  իրենց հետ, բայց   Մաուգլիին   այդ  ամենը  դուր   չէր գալիս։ Այդ  պահը  շատ ծիծաղելի էր։ Մենք  շատ տպավորված վերադարձանք դպրոց։