Posted in Մայրենի

Մարզական խաղեր Մայր դպրոցում

Մենք  երեկ  գնացել  էին  Մայր դպրոց։  Մենք մրցում էինք Հյուսիսային  դպրոցի երեխաների հետ։  Մենք հյուսիսային դպրոցի  հետ  պարան քաշեցինք, պարան թռանք։  Նաև  մենք  ամեն խաղից  մեկ միավոր ունեցանք։ Մենք   հաղթեցինք  հյուսիսային դպրոցի աշակերտներին։

 

Posted in Մայրենի

«Դոնալդ Բիսեթի» Վագրի վրա մռնչացող տղան

Հնդկաստանում Սադի անունով մի տղա կար: Նա սիրում էր վագրերի վրա մռնչալ: — Զգո՜ւյշ, -ասում էր մայրը,- վագրերը չեն սիրում, որ իրենց վրա մռնչում են: Բայց ո՞ւմ ես ասում, մի ականջով մտնում էր, մյուսով դուրս գալիս: Մի օր էլ, երբ մայրը խանութ էր գնացել, Սադին դուրս եկավ ու գնաց վագր գտնելու, որ վրան մռնչա: Երկար չփնտրեց: Վագրն էլ ծառի ետևում Սադիին էր սպասում. հենց Սադին մոտեցավ, նա դուրս թռավ ու մռնչաց. — Ռռռռռռը՜ռ… Սադին էլ մռնչաց. — Ռռռռռռը՜ռ… «Սա ինձ ինչի՞ տեղ է դրել, — նեղացած մտածեց Վագրը, — կատվի՞, նապաստակի՞, սկյուռի՞: Հը՞, ոնց որ «սկյուռ» են ասում, հա՞»: Մյուս օրն էլ վագրը Սադիին տեսավ, թե չէ, ծառի ետևից դուրս թռավ և առաջվանից բարձր մռնչաց. — Ռռռռռռը՜ռ… — Հա՜, վա՛գր. Ողջո՜ւյն, -ասաց Սադին ու թփթփացրեց վագրի ուսին: Վագրը չէր սիրում, որ իր ուսին թփթփացնում էին: Այդ պատճառով էլ բարկացած հեռացավ: Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ: — Ախր ես Վագր եմ, — կրկնում էր նա, — Վա՜գր, Վագռռը՜ռ… հետո գնաց գետից ջուր խմելու: Continue reading “«Դոնալդ Բիսեթի» Վագրի վրա մռնչացող տղան”