Posted in Ընթերցարան

Ա․ Խնկոյան «Ագռավն ու աղվեսը»

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։

Հարցեր և առաջադրանքներ

1․Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Իսկի- երբևիցե,  էրվել -այրվել, գերվել- հմայվել, խաս — բամբակե գործվածք,  ղումաշ-կերպաս,   ագին-պոչ։

2․Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը:

3․Բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսներին:

Աղվեսը խորամանկ է և կեղծավոր, իսկ ագռավը շատ միամիտ էր։

4․Փորձի՛ր արդարացնել աղվեսին:

Աղվես, խնդրում եմ կիսիր պանիրը և մի մասը տուր ագռավին։

5․ Առակը համառոտ պատմի՛ր և նկարի՛ր:

Բախտի բերմամբ ագռավը մի օր մի գունդ պանիր է գտնում։ ԴԵռ չփորձած ծառի մոտով անցնում է աղվեսը։ Աղվեսը սկսում է ագռավին շողոքորթել և գովում է նրա տեսքը։ Վերջում ագռավը կռռում է և պանիրն ընկնում է։ Աղվեսն էլ ուտում է պանիրը և գնում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով