Posted in Ես և շրջակա աշխարհ

Անկախության օրը Արայի լեռան բարձունք

Մենք անկախության օրը նշելու  ենք Արայի լեռան բարձունքում։   Արայի լեռը հանգած  հրաբուխ   է Կոտայքի  և  Արագածոտնի  մարզերի սահմանագոտում,  Արագածից  հարավ–արևելք, Քասաղ և Հրազդան գետերի միջև։ Բարձրությունը 2577 մետր է, կլիման՝ ցամաքային։ Ըստ ավանդության լեռը կոչվել է առասպելական Արա Գեղեցիկի անունով, ով կռվում էր Շամիրամի դեմ հենց լեռան ստորոտում։ Այստեղ էլ սպանվել է արքան։ Շամիրամի հրամանով Արային դրել են լեռան ժայռերից մեկում, որ արալեզները վերքերը լիզեն և վերակենդանացնեն։ Արայի լեռան լանջին է գտնվում է Ծաղկեվանքը, որը ուխտատեղի է համարվում։ Այն կոչվում է նաև սուրբ Վարվառա։  Մենք ընկերներով պետք է բարձունքը հաղթահարենք, երգենք և կանոնները պահպանենք։ Թվարկեմ մի քանի կանոն՝ պետք է բարձրանանք հանգիստ, միմյանց չհրենք, լինենք զգույշ և ուշադիր։ Մենք պետք է ունենանք մեզ հետ առաջին օգնության պարագաներ՝ դեղեր, բինտ, բամբակ։  Մենք պետք է օգնենք մեր ընկերներին, եթե նրանցից մեկը վնասվել է։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով